MasterCast 740 (Rheofit 740)
Սուպերպլաստիֆիկատոր՝ կիսաչոր վիբրացիայի միջոցով բետոնային արտադրանքի պատրաստման համար:
MasterCast 740 քիմիական հավելանյութը հատուկ պատրաստված է կոշտ բետոն ստանալու համար: MasterCast 740-ում ակտիվ էլեմենտները ապահովում են բարձր սկզբնական և վերջնական ամրություն:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
MasterCast 740 օգտագործվում է հետևյալ արտադրանքների համար.
- մայթերի քարեր,
- գունավոր սալիկներ,
- բետոնային բլոկներ,
- չոր շինարարական նյութեր, ստանդարտ և թեթև բետոններ,
- բետոնային մակերեսներ:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
MasterCast 740-ը թույլ է տալիս վիբրացվող բետոնի արտադրությունում հասնել հետևյալ առավելություններին.
- բետոնի բաղադրության օպտիմիզացիա,
- սկզբնական բարձր ամրություն,
- բարձր վերջնական ամրություն,
- արտադրողականության բարձրացում՝ արտադրանքի արագ ամրություն հավաքման պատճառով,
- մինիմալ վիբրացիայով հստակ եզրերի և կողային մակերեսների ստացում:
ԴՈԶԱ
Օպտիմալ դոզան 0.1-0.5 կգ՝ 100 կգ ցեմենտի համար: Հավելանյութի հստակ քանակը պետք է որոշվի լաբորատորիայում՝ փորձարկման միջոցով:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
1000 կգ բաք: