MasterTop 135 PG

Չոր նյութ՝ նոր լցված բետոնի մակերևույթների ամրացման և հին բետոնի վրա գերամուր բարակ շերտի ավելացման համար:
MasterTop 135 PG-ը հանդիսանում է չոր, բետոնային մակերևույթը ամրացնող նյութ՝ հատուկ ընտրված քվարցային հավելանյութերով հարստացված գերակտիվ պորտլանդցեմենտի և պոլիմերային մանրաթելերի հիմքով: Նախատեսված է նոր լցված բետոնի մակերևույթի և հին բետոնի վրա գերամուր բարակ շերտի ավելացման համար:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
MasterTop 135 PG-ն նախատեսված է նրքին և արտաքին տարածքներում, միջին մաշման և հարվածային ծանրաբեռնվածությունների ենթարկվող “լցնովի” տարբերակով նոր բետոնի մակերևույթի ամրացման և հին բետոնի վրա գերամուր շերտի ավելացման համար: Հին բետոնի վրա ավելացվող շերտի հաստությունը կազմում է 5-ից 15 մմ:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- MasterTop 135 PG-ով ամրացված հատակները մաշվածության նկատմամբ կայունությամբ գերազանցում են B25 դասի ծանր բետոնը 2-3 անգամ: Սա գործնականորեն ամբողջովին վերացնում է բետոնի փոշեանջատումը և երկարացնում է նրա ծառայելու ժամկետը:
- Կիրառվում է հին, մաշված բետոնային հատակների վերանորոգման, հարթեցման և ամրացման համար, երբ հնարավոր չէ կատարել հատակի մակարդակի բարձրացում:
- MasterTop 135 PG-ով մշակված հատակների մակերևույթները դառնում են շատ խիտ, որը բարձրացնում է բետոնի անանցանելիությունը ջրի և ագրեսիվ նյութերի համար՝ որակապես լավացնելով դիմացկունությունը ցրտի, յուղային և վառելիքային նյութերի հանդեպ:
- Բետոնի ամրացված շերտը հիմնական բետոնի հետ համաձուլված է:
- Հնարավոր է մղում պոմպի միջոցով:
- Կիրառելի է UV ճառագայթման ազդեցության տակ:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
- դեպքեր, երբ շահագործման պայմաններին բավարարելու համար հատակները պետք է լինեն ավելի կայուն մաշվածության հանդեպ և ավելի հարվածադիմացկուն,
- հատակներ, որոնք ենթարկվում են թթվային, աղային և ուրիշ ագրեսիվ նյութերի ազդեցությանը,
- արտաքին տեսքի և հիգիենայի ուժեղ պահանջներ ունեցող հատակներ:
ԾԱԽՍ
Նոր լցված բետոն – 6-8 կգ/մ²,
Հին բետոնի վերանորոգում 10-30 կգ/մ²:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
30 կգ պարկ:
