Բետոնի հավելանյութեր

Բետոնի քիմիական հավելանյութերը ապահովում են բետոնի որակը, լուծում են արդյունաբերական բետոնի էկոնոմիական էֆեկտիվության և ինքնարժեքի իջեցման խնդիրները:

Հավելանյութերը հնարավորություն են տալիս ստանալ տրված հատկանիշներով բետոն, ինչպիսիք են՝

  • սեղմման և ձգման բարձր ամրություն,
  • ամրություն ճաքելու հանդեպ,
  • առաձգականության մոդուլ,
  • Պուասոնի գործակից,
  • ցրտադիմացկունություն և ջրաանթափանցելիություն:

Մեր մասնագետները կներկայացնեն Ձեզ հավելանյութերի ամբողջ տեսականին, որը թույլ կտա կատարել ճիշտ ընտրություն և ընտրել ճիշտ հավելանյութ՝ մատչելի արժեքով:

ավելին


Բետոնե կառուցվածքների վերականգնում

Այս բաժնում ներկայացված ժամանակակից նյութերը և լուծումները թույլ կտան զգալիորեն բարձրացնել երկաթբետոնե կառուցվածքների կյանքի տևողությունը, ինչպես նաև իջեցնել շահագործման ծախսերը:

Բետոնի վերանորոգման ասպարեզում Master Builder Solutions բրենդի նյութերի բարձր որակը հաստատվում է դրանց՝ ամբողջ աշխարհում օգտագործման ավելի քան 40 տարվա փորձով: Բազմաթիվ բետոնե և երկաթբետոնե կառույցներ հաջողությամբ վերականգնվել են աշխարհում ամենաճանաչված ապրանքանիշի՝ MasterEmaco-ի միջոցով, որը իրականացնում է ՛՛բետոնի վերանորոգում բետոնի միջոցով՛՛ գաղափարը:

MasterEmaco-ի լայն տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս առավելագույնս որակով, արագ և էֆեկտիվ վերացնել բետոնի հիմնական հանդիպող վնասվածքները.

  • ճեղքավորում,
  • ամրանների մերկացում;
  • վիբրացիայի չենթարկված բետոնի պաշտպանիչ շերտի և մասնակի վնասվածքներ:

Master Builder Solutions բրենդը առաջարկում է բետոնի պաշտպանման նյութերի տեսականի, որոնք համապատասխանում են Եվրոպական EN 1504-2 ստանդարտին:

MasterProtect պաշտպանանող նյութերը իրենց մեջ ներառում են.

  • պաշտպանող-դեկորատիվ ծածկույթներ,
  • հիդրոֆոբներ,

որոնք կանխում են կառուցվածքների վաղաժամ մաշվածությունը և փլուզումը, երկարացնում են կառուցվածքների կյանքի տևողությունը, կառույցները դարձնում են ավելի պինդ և հուսալի:

ավելին


Բետոնի խնամքի միջոցներ

Այս բաժնում ներկայացված նյութերը ապահովում են շինարարական հրապարակներում բետոնացման բարձր որակ: Ներկայացված են նոր բետոնի խնամքի համար թաղանթագոյացնող նյութեր, տարբեր տիպի կաղապարների համար նախատեսված քսանյութեր:

MasterKure սերիայի նյութերը նոր լցված բետոնի մակերևույթին գոյացնում են պաշտպանիչ թաղանթ, որը պահպանում է բետոնի խոնավությունը և արագացնելով ցեմենտի հիդրատացիան, ապահովում է բետոնե կոնստրուկցիաների օպտիմալ ամրությունը և երկարակեցությունը:
MasterFinish սերիայի նյութերը բետոնի լցոնումից հետո թույլ են տալիս կաղապարի դյուրին դուրսբերումը, որը նպաստում է հարթ մակերևույթով բետոնի ստացում և կաղապարների կյանքի տևողության ավելացում:

ավելին


Ջրամեկուսացում

Երկաթբետոնե ինժեներական կառուցվածքները անհրաժեշտ է ջրամեկուսացնել, կամ ձեռնարկել միջոցներ նրանց երկրորդային պաշտպանության համար: Կառույցների ամրությունը և երկարակեցությունը կախված է արված ջրամեկուսացումից ոչ պակաս քան տանող առուցվածքների որակից: Այս պատճառով Master Builder Solutions բրենդի մասնագետների կողմից մշակվել է բարձր էֆեկտիվությամբ ջրամեկուսիչների տեսականի, որոնք հնարավորություն են տալիս ընտրել համապատասխան լուծում կամայական ջրամեկուսացման հետ կապված խնդրի համար:

MasterSeal և MasterTile ջրամեկուսացման համակարգերը հաջողությամբ կանխում են բետոնի մեջ ագրեսիվ նյութերի ներթափանցումը, ապահովում են կառուցվածքների երկարակեցությունը և իջեցնում են նրանց պահպաման ծախսերը:

ավելին


Վերանորոգող և անկերացնող միացություններ

MasterBrace և MasterFlow նյութերը օգտագործվում են սարքերի գերճշգրիտ ցեմենտացման, մետաղակոնստրուկցիաների հիմքերի լցման, անկերացման համար: Այս նյութերի հիմնական առավելություններից մեկը հանդիսանում է սարքերի մոնտաժման ժամանակի խնայողությունը՝ սարքերը հնարավոր է տեղադրել բետոնացման աշխատանքներից ընդհամենը 24 ժամ անց:

Master Builder Solutions-ի նյութերի օգտագործմամբ վերանորոգման աշխատանքների հիմնական ուղղությունները.

  • սարքավորումների և մետաղական կառուցվածքների ցեմենտացում,
  • քիմիական անկերացում:

ավելին


Արդյունաբերական հատակներ

Այս բաժնում ներկայացված են Master Builder Solutions-ի մասնագիտացված նյութերը իրենցից ներկայացնում են տարբեր նշանակությունների համար նախատեսված բարձրորակ հատակային ծածկեր: Հատակային ծածկերը իրնեց մեջ ներառում են ամենը արագ և հուսալի արդյունքի և տարբեր պայմաններում հատակների օգտագործման համար:

Արդյունաբերական հատակների ոլորտում ամենատարածված լուծումներից են MasterTop  և Ucrete խմբերի լուծումները:

MasterTop

MasterTop – հիմանական ապրանքանիշն է, որում ներկայացված են բետոնային հատակների ամրացման համար նախատեսված չոր խառնուրդները, ինչպես նաև արդյունաբերական և դեկորատիվ պոլիմերային (էմօքսիդ և պոլիուրետան) ծածկերը: Այս բրենդը երկար տարիներ է, ինչ ամբողջ աշխարհում հայտնի է իր լայն տեսականիով և տարբեր ոլորտների համար նախատեսված բարձրորակ ծածկերով:

  • Կարծրացված վերին շերտով հատակներ (MasterTop 100, MasterTop 450, MasterTop 135 PG),
  • Պոլիմերային ծածկով հատակներ (պոլիուրետան և էպօքսիդ):

MasterTop-ի կիրառման ոլորտները.

  • պահեստներ,
  • լոգիստիկական կենտրոններ,
  • արդյունաբերական սրահներ,
  • ավտոկայանատեղիներ,
  • առևտրային և ցուցահանդեսային կենտրոններ,
  • գրասենյակներ,
  • սպորտային հրապարակներ,
  • ավտոլվացման կետեր:

Ucrete

Ucrete – ագրեսիվ միջավայրերում արդյունաբերական հատակների համակարգեր: Սա պոլիուրետան-ցեմենտային միացության ամուր, յուրահատուկ հավաքածու է, որի շնորհիվ Ucrete հատակային ծածկերը արդեն 40 տարուց ավել է հաջողությամբ շահագործվում են հատակների նկատմամբ հատուկ պահանջներ ներկայացնող ձեռնարկություններում:

Ucrete -ի կիրառման ոլորտները.

  • քիմիական արդյունաբերություն,
  • սննդի արտադրություն,
  • դեղագործական արտադրություն:

Ucrete-ի առանձնահատկությունները.

  • բարձր հիգիենական պահանջներին բավարարող հատակներ. բավարարում է հիգիենայի բարձր նորմերին և լվացվում է ընդհուպ մինչև չժանգոտող մետաղի մակարդակ,
  • ծածկի երկարակեցությունը. օժտված է բարձր կայունությամբ մաշվածության և հարվածների նկատմամբ, կայուն է բարձր ջերմային ազդեցությունների (ընդհուպ մինչ 130°С), օրգանական նյութերի, ալկալիների, յուղերի, լուծիչների նկատմամբ,
  • կարելի է կիրառել և հանձնել շահագործման շատ կարճ ժամանակահատվածում: Ucrete-ի որոշ ծածկեր կարող են շահագործվել կիրառումից նույնիսկ 5-8 ժամ հետո: Սա արդյունաբերական հատակների վերանորոգման համար իդեալական լուծում է:
  • անվտանգ ծածկ. հնարավոր է կիրառել սննդի արդյունաբերման և պահպանման հատվածներում:

Արդյունաբերական հատակների տեսակը ընտրվում է կախված հաստատության տեսակից և նրա շահագործման պայմաններից:

ավելին