MasterGlenium 51
Նոր սերնդի հիպերպլաստիֆիկատոր: Թույլ է տալիս ստանալ բետոնում գերցածր ջրացեմենտային հարաբերակցություն:
Նոր սերնդի հիպերպլաստիֆիկատոր: Հատուկ արտադրված է բետոնի և երկաթբետոնի համար, որոնք պետք է ունենան շատ բարձր սկզբնական և վերջնական ամրություն և գերազանց արտաքին տեսք:
MasterGlenium 51 քիմիական հավելանյութը իրենից ներկայացնում է պոլիկարբօքսիլատային եթերի ջրային լուծույթ:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
MasterGlenium 51-ը հանդիսանում է ունիվերսալ հավելանյութ և կարող է կիրառվել ինչպես տարբեր դասերի արտադրական բետոնի, այնպես էլ երկաթբետոնե արտադրանքի համար: Հավելանյութը կարող է օգտագործվել այն բետոնի պատրաստման համար, որը պետք է լինի նախնական լարման տակ: Հավելանյութը կարող է օգտագործվել լցնովի, ինքնահարթվող բետոնների, ինչպես նաև դեկորատիվ բետոնային կառուցվածքների պատրաստման դեպքում:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ի տարբերություն նավթալինի հիմքով պլաստիկացուցիչների, MasterGlenium 51-ը օժտված է ավելի բարձր պլաստիկաֆիկացնող հատկություններով, որը հնարավորություն է տալիս ստանալ տրված հատկություններով բետոններ՝ ջրացեմենտային ավելի ցածր հարաբերակցությամբ: Այս հատկությունը նպաստում է ավելի բարձր սկզբնական և վերջնական ամրությամբ, ինչպես նաև ցրտադիմացկունության, անջրաթափանցիկության և շարժունության ավելի բարձր ցուցանիշներով բետոնի ստացմանը:
ԴՈԶԱ
Օպտիմալ դոզան 0.5-0.9 կգ՝ 100 կգ ցեմենտի համար: Աշխատանքային պայմաններից կախված կարող են կիրառվել նաև այլ դոզաներ:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
200 կգ: