MasterLife WP 3760


Անջրաթափանցելիությունը բարձրացնող, բյուրեղացնող փոշե հավելանյութ:

TDS

 

 


MasterLife WP 3760 – բյուրեղացնող ջրամեկուսիչ հավելանյութ: Բաղկացած է պորտլանդցեմենտից, մշակված քվարցային ավազից և տարբեր քիմիական նյութերից: Այս ակտիվ քիմիական հավելումները փոխազդում են ջրի հետ, որի շնորհիվ բետոնի բոլոր ճեղքերում ստեղծվում են բյուրեղային միացություններ: Այս նյութը նաև կարողանում է ջրամեկուսացնել բետոնում առաջացած մինչև 0.4 մմ միկրոճեղքերը: Հավելանյութը կարելի է օգտագորել նաև ցեմենտ-շաղախային և գիբսային միացություններում:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Օգտագործվում է բոլոր տեսակի բետոնային կոնստրուկցիաներում, որոնք մշտական կամ ժամանակ առ ժամանակ շփվում են ջրի հետ.

  • ֆունդամենտներ և նկուղների պատեր,
  • կոյուղային կառուցվածքներ,
  • մետրոյի և թունելների ջրատարեր,
  • ջրամբարներ,
  • բետոնե խողովակներ,
  • ջրավազաններ,
  • հատուկ՝ բարձր անջրաթափանցելիություն ունեցող բետոնային կառուցվածքների արտադրությւոն

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • նվազեցնում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը բետոնի մեջ,
  • կարողանում է փակել շահագործման ընթացքում առաջացած մինչև 0.4 մմ միկրոճեղքերը,
  • պաշտպանում է ևդրական, և բացասական հիդրոստատիկ ճնշումներից,
  • ավելի տնտեսող է՝ համեմատած այլ տրադիցիոն մեթոդների հետ,
  • ավելացվում է բետոնի պատրաստման ժամանակ, այս պատճառով չի ենթարկվում մթնոլորտային պայմանների ազդեցությանը:

ԴՈԶԱ

Հայաստանի պայմաններում փորձարկումների արդյունքում ստացվել է 0.8 – 1 կգ MasterLife WP 3760՝ 100 կգ ցեմենտի համար օպտիմալ դոզան:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

20 կգ պարկ: