MasterPozzolith 3094


Պլաստիֆիկատոր ջրանվազեցնող հատկությամբ՝ մոդիֆիկացված լիգնոսուլֆոնատի հիմքով:

TDS

MasterPozzolith 3094-ը ջրացեմենտային հարաբերակցության նվազեցման միջոցով ավելացնում է բետոնի այնպիսի մեխանիկական հատկություններ, ինչպիսին են սկզբնական ամրությունը և ճկունությունը լցոնման փուլում:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • լցնովի և պոմպով մղվող բետոնների արտադրություն,
  • բոլոր տեսակի բետոնների արտադրությունում՝ ամրանավորված և չամրանավորված, թեթև և սովորական բետոններ,
  • սահունությամբ օժտված բոլոր տեսակի բետոնների համար,
  • երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրության համար:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • թույլ է տալիս պակասեցնել ջրի պարունակությունը առնվազն 12%,
  • ավելացնում է բետոնի սկզբնական և վերջնական ամրությունը,
  • ապահովում է բետոնում ցածր ջրացեմենտային հարաբերակցություն,
  • քիչ ցեմենտի պարունակությամբ բետոններում թույլ է տալիս հասնել ամրության բարձր ցուցանիշների և ստանալ կայուն որակ,
  • ցածր ջրացեմենտային հարաբերակցության պատճառով ապահովում է բետոնի բարձր ամրություն, անջրաթափանցիկություն և կայունություն մաշվածության նկատմամբ,
  • նվազեցնում է շերտավորման վտանգը,
  • հնարավորություն է տալիս կաղապարի դուրս բերումից հետո ստանալ բետոնի հարթ մակերես,
  • չի պարունակում քլոր:

ԴՈԶԱ

Հայաստանի պայմաններում փորձարկումների արդյունքում ստացվել է 0.6-1.2 կգ MasterPozzolith 3094՝ 100 կգ ցեմենտի համար օպտիմալ դոզան: Ճշգրիտ դոզան կարող է որոշվել միայն լաբորատոր փորձարկումների միջոցով:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

1000 կգ բաք: