MasterRheobuild 1000


Սուպերպլաստիֆիկատոր նաֆտալին սուլֆոնատի հիմքով: Հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել բետոնում ջրացեմենտային հարաբերակցությունը:

TDS

 

 


Սուպերպլաստիֆիկատոր, նվազեցնում է բետոնում ջրի պարունակությունը, չի պարունակում քլոր, արագացնում է ձմեռային պայմաններում բետոնի ամրության հավաքման գործընթացը: Հնարավորություն է տալիս հանել կաղապարը ավելի վաղ ժամկետներում:

MasterRheobuild 1000-ը ապահովում է բետոնի գերշարժունությունը, նվազեցնում է բետոնում ջրի պարունակությունը, չի պարունակում քլոր, չի առաջացնում ամրանների կորոզիա:

MasterRheobuild 1000 հավելանյութի օգտագործումը կարող է հանգեցնել մինչև 15% ցեմենտի տնտեսմանը՝ կախված բետոնի դասից:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • բարձր դասի բետոնների արտադրության մեջ՝ ինչպես լցնովի, այնպես էլ պոմպով մղվող,
  • տորկրետ բետոնի արտադրության մեջ,
  • հավաքական երկաթբետոնի և երկաթբետոնե կառուցվածքների արտադրության մեջ,
  • այն դեպքերում, երբ պահանջվում է կաղապարի վաղաժամկետ հեռացում:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • հանրավորություն է տալիս նվազեցնել բետոնում ջրի քանակությունը մինչև 25%,
  • ապահովում է նույն ջրացեմենտային հարաբերակցության ժամանակ բետոնի բարձր պլաստիկությունը, ինչպես նաև պոմպի միջոցով բետոնի հեշտ տեղաշարժը,
  • բարձրացնում է բետոնի սկզբնական և վերջնական ամրությունները,
  • նվազեցնում է կաղապարի հանման ժամկետը,
  • սեգրագացիայի և ջրանջատման կանխման միջոցով բարելավում է մաշվածության նկատմամբ կայունությունը,
  • բարձրացնում է սառեցում-հալում ցիկլի նկատմամբ բետոնի կայունությունը,
  • բարձրացնում է բետոնի խտությունը և ջրաանթափանցիկությունը:

ԴՈԶԱ

Հայաստանի պայմաններում փորձարկումների արդյունքում ստացվել է 0.5-1.2 կգ MasterPozzolith 1000՝ 100 կգ ցեմենտի համար օպտիմալ դոզան: Ճշգրիտ դոզան կարող է որոշել միայն լաբորատոր փորձարկումների միջոցով:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

1200 կգ բաք: