MasterRheobuild 561
Սուպերպլաստիֆիկատոր նաֆթալինի սուլֆոնատի հիմքով: Բետոնին տալիս է ռեոպլաստիկ հատկություններ և դանդաղեցնում է ցեմենտի կապակցումը:
Սուպերպլաստիֆիկատոր, բետոնին տալիս է ռեոպլաստիկ հատկություններ, դանդաղեցնում է ցեմենտի հիդրատացիան, թույլ է տալիս պակասեցնել բետոնում ջրի պարունակությունը և չի պարունակում քլոր: Խորհուրդ է տրվում օգտագործել եղանակային տաք պայմանների, բետոնի ավելի քան 1 ժամ տեղափոխման և պոմպով մղվող բետոնի դեպքերում:
MasterRheobuild 561-ը հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել բետոնում ջրի քանակությունը, կանխարգելում է բետոնի սեղմվելը, բարելավում է նոր և ամրացած բետոնների հատկությունները, չի պարունակում քլոր և չի առաջացնում ամրանների կորոզիա:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- բետոնի 1 ժամից ավելի տեղափոխում,
- պոմպի միջոցով 200 մ-ից հեռու բետոնի տեղափոխում,
- բետոնացում տաք եղանակային պայմաններում, ինչպես նաև ցածր խոնավության պայմաններում,
- բետոնացում 40°C-ից բարձր ջերմաստիճանների դեպքում:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- հնարավորություն է տալիս բետոնում ջրի քանակը նվազեցնել մինչև 25%-ով,
- ապահովում է ջրացեմենտային ավելի ցածր հարաբերակցություն կամ տվյալ ջրացեմենտայի հարաբերակցության դեպքում բետոնի ավելի բարձր հոսունություն,
- նվազեցնում է բարձր ջերմաստիճանի ազդեցությունը և ապահովում է բետոնի հոսունության երկարատև պահպանումը,
- հեշտացնում է բետոնի տեղափոխումը պոմպի միջոցով,
- դանդաղեցնում է բետոնի կապակցումը,
- բարձրացնում է բետոնի վերջնական ամրությունը,
- սեգրագացիայի և ջրանջատման կանխարգելման շնորհիվ բարձրացնում է բետոնի կայունությունը մաշվածության նկատմամբ:
ԴՈԶԱ
Հայաստանի պայմաններում փորձարկումների արդյունքում ստացվել է 0.5-0.8 կգ MasterRheobuild 561՝ 100 կգ ցեմենտի համար օպտիմալ դոզան: Առանձին դեպքերում (հատուկ ամրությամբ բետոնային կառուցվածքներ ստանալու համար) կարելի է օգտագործել ալյ դոզա: Ճշգրիտ դոզան կարող է որոշվել միայն լաբորատոր փորձարկումների միջոցով:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
1200 կգ բաք: