Micro AIR 200
Օդաներքաշող հավելանյութ՝ յուղային սպիրտի և ամոնիակի աղի հիմքով: Բարձրացնում է բետոնի կայունությունը սառեցում-հալում ցիկլի հանդեպ:
Հավելանյութ, որը կառավարվող օդաներքաշման միջոցով բետոնի մեջ առաջացնում է մանր օդի պղպջակներ, որոնց շնորհիվ բարձրացնում է բետոնի կայունությունը սառեցում-հալում ցիկլի հանդեպ:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- այն բետոնացումների ժամանակ, որոնք պետք է ենթարկվեն սառեցում-հալում ցիկլին,
- ապրանքային բետոնացման դեպքում, որը նախատեսված է պոմպային մղման համար,
- բոլոր տեսակի բետոնների համար՝ թեթև և սովորական, ամրանավորված և չամրանավորված,
- այն բետոնացումների համար, որոնք նախատեսված են բացօթյա տարածքների և ճանապարհների համար,
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- օպտիմալ օդակլանման շնորհիվ (մինչև 4%) բարձրացնում է բետոնի կայունությունը սառեցում-հալում ցիկլի նկատմամբ,
- ամրացված բետոնում ապահովում է օդի պղպջակների օպտիմալ առաջացումը,
- իջեցնում է թարմ բետոնի շերտավորման հավանականությունը,
- բարձրացնում է բետոնի պլաստիկությունը և աշխատանքային բնութագրերը,
- Micro AIR 200-ը չի պարունակում քլոր:
ԴՈԶԱ
Micro AIR 200-ի օպտիմալ դոզան է՝ 0,09 – 0,2 կգ հավելանյութ 100 կգ ցեմենտի համար: Պլաստիֆիկատորների հետ համատեղ օգտագործման դեպքում Micro AIR 200-ը կիրառվում է ավելի քիչ դոզայով: Ճշգրիտ դոզան կարող է որոշվել միայն լաբորատոր փորձարկումների միջոցով:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
220 կգ: