MasterFinish 235 J
Յուղ, որը հեշտացնում է մետաղական, պլաստմասե և փայտե կաղապարների անջատումը բետոնի լցոնումից հետո, նպաստում է հարթ մակերևույթով բետոնի ստացմանը:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Օգտագործվում է տարբեր (փայտե, մետաղական, պլաստմասե և այլն) կաղապարների՝ նրանցում լցված բետոնի հետ կպչողականությունը փոքրացնելու համար:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- հեշտ է կիրառվում,
- ապահովում է կաղապարների արագ և հեշտ անջատումը բետոնից,
- ավելացնում է կաղապարների կյանքի տևողությունը,
- նվազեցնում է բետոնի մակերևույթին ծակոտկենների քանակը, որոնք առաջանում են օդային պղպջակների պատճառով:
ԾԱԽՍ
Փոփոխվում է կաղապարի տեսակի և մակերևույթի հարթությունից կախված: Փայտե և մետաղական կաղապարների դեպքում մեկ լիտրով կարելի է ծածկել 25-ից 40 մ² մակերևույթ: Բացասական ջերմաստիճանների դեպքում ծախսը պետք է բարձրացվի:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
30 լ: