MasterKure 215
Թաղանթագոյացնող նյութ պարաֆինային էմուլսիայի հիմքով, որը կիրառվում է նոր լցված բետոնի կամ այն բետոնի վրա, որի վրայից նոր է դուրս բերվել կաղապարը: Առաջացնում է խիտ, ջրաանթափանցիկ թաղանթ, որը խոնավությունը պահում է բետոնի մեջ: Սրա շնորհիվ տեղի է ունենում ցեմենտի ամբողջական հիդրատացիա, որը անհրաժեշտ է բետոնի օպտիմալ ամրության հավաքման համար:
Լուծիչներ չպարունակող թաղանթագոյացնող նյութ՝ պարաֆինային էմուլսիայի հիմքով: Բետոնը, որի վրա կիրառվել է MasterKure 215, դառնում է ավելի ամուր՝ փոշուց ազատ մակերևույթով և մակերեսային ճաքերի գոյացման ավելի քիչ հավանականությամբ:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
MasterKure 215-ը կիրառվում է կամայական բետոնային մակերևույթների համար, որտեղ պետք է պաշտպանություն ջրագոլորշացումից:
Մասնավորապես օգտագործվում է.
- օդանավակայաններում թռիչքուղիների և բետոնային ճանապարհների համար,
- կամուրջների, բարձրահարկերի և ջրանցքների բետոնացման համար,
- արդյունաբերական և այլ հատակների բետոնացման համար,
- շոգ եղանակին բետոնացման համար՝ այն տեղերում, որտեղ կա ցածր խոնավություն և մեծ գոլորշացման հավանականություն:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- նվազեցնում է մակերեսին ճաքերի առաջացումը, որոնք առաջանում են արագ կապակցման պատճառով,
- ապահովում է փոշուց զուրկ մակերես,
- չի պարունակում լուծիչներ, հետևաբար կարելի է օգտագործել փակ տարածքներում,
- հեշտ է կիրառվում, նվազեցնում է աշխատանի վրա ծախսերը:
ԾԱԽՍ
MasterKure 215-ի միջին ծախսը կազմում է 0.20 – 0.25 կգ/մ²: Քամոտ եղանակին, ինչպես նաև շոգ կլիմայական պայմաններում խորհուրդ է տրվում ծախսը ավելացնել 0.3 կգ/մ²: Փակ տարածքներում կիրառման, ստվերոտ տեղերի, ինչպես նաև խոնավ կլիմայական պայմաններում նյութի ծախսը կարող է իջնել:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
200 կգ: