MasterEmaco A 640
Պլաստիֆիկացված ընդլայնվող ցեմենտ.
MasterEmaco A 640 պլաստիֆիկացված ընդլայնվող ցեմենտը իրենից ներկայացնում է պորտլանդցեմենտի և հավելանյութերի խառնուրդ, որը նրան տալիս է պլաստիկ և ընդլայնման հատկություններ:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- ճանապարհային և ավիացիոն ծածկերի, կամրջային կոնստրուկցիաների և քաղաքացիական կառուցվածքների համար բետոնի և լուծույթների պատրաստում,
- անկերների մոնտաժ բետոնային հիմքերում, ինչպես նաև գրունտում և լեռնային հիմքերում,
- ներարկման լուծույթների պատրաստում հետևյալ նպատակների համար.
— ներարկում բետոնե և քարե կառուցվածքների ճեղքերում,
— ջրատարերի լցոնում, որոնցում կան ճնշմանը ենթարկվող ամրաններ կամ բարձր մեխանիկական ճնշմանը ենթարկվող անկերներ,
— ներարկում գրունտի մեջ, - սարքավորումների և մետաղական կառույցների մոնտաժում, այն պարագայում, երբ պետք է բետոնե հիմքի և մետաղական էլեմենտների միջև կատարվի 5-ից 10 մմ ցեմենտացում,
- երկաթբետոնե էլեմենտների և կոնստրուկցիոն հանգույցների ցեմենտացում:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- նստվածք չտվող, բարձր հոսունությամբ, ներարկվող լուծույթների ստացում՝ ցածր ջրացեմենտային հարաբերակցության պայմաններում,
- բարձր աշխատունակությամբ բետոնային խառնուրդների ստացում, առանց հավելյալ պլաստիֆիկացնող հավելանյութերի օգտագործմամբ,
- հնարավորություն է տալիս ստանալ նստվածք չտվող բետոններ և լուծույթներ,
- հնարավորություն է տալիս ստանալ բարձր սկզբնական և վերջնական ամրություններով բետոններ և լուծույթներ:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
25 կգ պարկ: