MasterEmaco N 900
Նստվածք չտվող, արագագործ, տիկսատրոպիկ, չոր ցեմենտային խառնուրդ: Պարունակում է պոլիմերային մանրաթել: Նախատեսված է բետոնային հարթությունների մակերևույթային մշակման համար:
Ցեմենտի և առավելագույնը 0.63 մմ չափսերով, ավազի հիմքով, օգտագործմանը պատրաստ նյութ: Խառնվելով ջրի հետ առաջացնում է տիկսատրոպիկ, չշերտանջատվող լուծույթ, որը օժտված է բետոնի հանդեպ բարձր ադգեզիայով: MasterEmaco N 900-ը իրենից ներկայացնում է ամուր, ագրեսիվ նյութերի հանդեպ կայուն նյութ, նախատեսված է բետոնային մակերևույթների վերականգնման, պաշտպանիչ հատկությունների տրման համար: Կիրառվում է 3-ից 20 մմ հաստությամբ շերտով:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- բետոնային մակերևույթների վերանորոգում,
- էպօքսիդային և պոլիուրետանային ծածկույթների կիրառումից առաջ հարթ և ջրամեկուսիչ հատկություններով մակերեսի ստացում,
- ջրամեկուսիչ շերտի կիրառումից առաջ հարթ մակերեսի ստացում,
- սալիկների տեղադրումից և ներկելուց առաջ հարթ և ջրամեկուսիչ հատկություններով մակերեսի ստացում:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- հեշտ է կիրառվում,
- բարձր ադգեզիա բետոնային և սվաղային մակերևույթների հանդեպ,
- բարձր տիկսատրոպություն, որը հնարավորություն է տալիս նյութը օգտագործել որպես վերջնական ծածկույթ,
- կայունություն ջերմաստիճանային պարբերական տատանումների նկատմամբ,
- չի ճաքճքում մեծ մակերեսներով կիրառման դեպքում:
ԾԱԽՍ
1.72 կգ/մ² – 1 մմ հաստությամբ շերտի դեպքում:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
25 կգ պարկ: