MasterEmaco S 110 TIX
Մանրահատիկ, նստվածք չտվող, արագագործ, տիկսատրոպիկ չոր բետոնային խառնուրդ, նախատեսված է երկաթբետոնե կառուցվածքների վերանորոգման և վերականգնման համար:
MasterEmaco S 110 TIX — օգտագործման համար պատրաստ նյութ: Ջրի հետ խառնվելուց առաջացնում է տիկսատրոպիկ, չշերտանջատվող լուծույթ՝ 1 ՄՊա-ից բարձր ադգեզիայի ցուցանիշով: Նյութի երեսպատման հաստությունը կազմում է 20-ից 40 մմ: Եթե անհրաժեշտ է նյութը կիրառել ավելի մեծ հաստությամբ, ապա պետք է երեսպատել մի քանի շերտերով:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- երկաթբետոնե կառուցվածքների վերանորոգում և վերականգնում,
- բետոնե և երկաթբետոնե կառուցվածքների վնասված կամ քանդված մասերի տեղային վերականգնում,
- MasterEmaco S 110 TIX-ը կարելի է կիրառել ներքին և արտաքին աշխատանքների դեպքում,
- MasterEmaco S 110 TIX-ը կարելի է կիրառել հորիզոնական, ուղղաձիգ և առաստաղային աշխատանքների դեպքում:
ԾԱԽՍ
1 մ³ բետոնային խառնուրդի պատրաստման համար անհրաժեշտ է 2100 կգ MasterEmaco S 110 TIX:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
30 կգ պարկ: