MasterEmaco S 488

Նստվածք չտվող, արագագործ, տիկսատրոպիկ, չոր ցեմենտային խառնուրդ: Պարունակում է պոլիմերային մանրաթել: Նախատեսված է բետոնի և երկաթբետոնի կոնստրուկցիոն վերանորոգման համար:

TDS


Նստվածք չտվող, արագագործ, չոր բետոնային խառնուրդ, պարունակում է պոլիմերային մանրաթել: Նախատեսված է բետոնե և երկաթբետոնե կառուցվածքների կոնստրուկտիվ վերանորոգման համար: Կիրառվում է 20-ից 40 մմ հաստությամբ ամեն շերտի համար:

Չոր լուծույթի տեսքով՝ օգտագործմանը պատրաստ նյութ, առավելագույնը 2.5 մմ փոշեհատիկներով: Ջրի հետ խառնվելով առաջացնում է ռեոպլաստիկ, տիկսատրոպիկ, չշերտանջատվող լուծույթ՝ մետաղների և բետոնի հանդեպ լավ ադգեզիայով: MasterEmaco S 488-ը նստվածք չի տալիս ինչպես չչորացած, այնպես էլ չորացած վիճակներում: Չի պարունակում մետաղական հավելումներ և քլորիդներ: Վերանորոգման աշխատանքների ժամանակ նյութը խորհուրդ է տրվում կիրառել 20-ից 40 մմ հաստությամբ, մեկ շերտով: Ավելի հաստ շերտի անհրաժեշտության դեպքում, նյութը կիրառվում է մի քանի շերտով: 


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • բետոնե և երկաթբետոնե կառուցվածքների քանդված և վնասված մասերի վերականգնում,
  • բետոնի պաշտպանություն ագրեսիվ միջավայրերից, որը պարունակում է սուլֆատներ, սուլֆիդներ, քլորիդներ և այլն:
  • ջրի հետ շփում ունեցող տարրերի վերանորոգում,
  • կրող կառուցվածքների, կամուրջների հիմքերի վերանորոգում, որոնք ենթարկվում են մշտական ճնշմանը,
  • հորիզոնական, ուղղաձիգ և առաստաղային հարթությունների վերանորոգում:

MasterEmaco S 488-ն խորհուրդ չի տրվում օգտագործել  հետևյալ դեպքերում՝

  • կաղապարի մեջ բետոնի լցոնում (խորհուրդ է տրվում օգտագործել MasterEmaco S 88),
  • առանց լրացուցիչ պաշտպանման՝ այնպիսի միջավայրերի հետ շփման ժամանակ, որոնց ջրածնային pH ցուցանիշը փոքր է 5.5-ից:

ԾԱԽՍ

1.92 կգ/մ² – 1 մմ հաստությամբ շերտի դեպքում:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

25 կգ պարկ: