MasterEmaco T 1400 FR


Նստվածք չտվող, արագագործ, լցնովի,
չոր խառնուրդ: Պարունակում է ամուր մետաղական մանրաթել: Նախատեսված է բետոնի և երկաթբետոնի կոնստրուկտիվ վերանորոգման համար:

TDS


Ջրի հետ շփվելուց առաջացնում է ռեոպլաստիկ, նստվածք չտվող, չշերտավորվող նյութ, որը օժտված է մետաղի և բետոնի հանդեպ բարձր ադգեզիայով նույնիսկ ագրեսիվ միջավայրերում: Իր հատկությունների շնորհիվ MasterEmaco T 1400 FR-ը հնարավորություն է տալիս կատարել բետոնե և երկաթբետոնե կառուցվածքների վերանորոգում՝ 10-ից 100 մմ հաստությամբ լցոնման միջոցով, նույնիսկ բացասական ջերմաստիճանների ժամանակ: Այս նյութի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պարունակում է մետաղական մանրաթել, որը կանխում է ճաքերի տարածումը: Սրա շնորհիվ նյութը օժտված է ճկման հանդեպ բարձր ամրությամբ և դինամիկ ազդեցությունների հանդեպ կայունությամբ: Նյութը չի պարունակում քլորիդներ և ռեակտիվ մետաղական փոշի: Խորհուրդ է տրվում կիրառել շրջակա միջավայրի -10°С-ից +30°С ջերմաստիճանների պայմաններում:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

MasterEmaco T 1400-ը օգտագործվում է առանց լրացուցիչ ամրանավորման: Այն կարելի է օգտագործել հետևյալ ոլորտներում.

  • բարձր ծանրաբեռնվածությունների ենթարկվող մակերևույթների, ճանապարհների, օդանավակայանների վերանորոգում,
  • բոլոր կառուցվածքներում, որոնք ենթարկվում են հարվածային և դինամիկ ծանրաբեռնվածությունների (բունկերներ, ապաստարաններ), քանի որ այս նյութը չի կորցնում իր հատկությունները (ամրությունը) նույնիսկ նրանում ճաքերի առաջացումից հետո,
  • կառուցվածքային, սեյսմակայուն տարրերի կառուցման ժամանակ (սյուն-հեծան միացումներ):

ԾԱԽՍ

2300 կգ MasterEmaco T 1400 FR` 1 մ³ բետոն ստանալու համար:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

30 կգ պարկ: