MasterProtect H 303
Թափանցիկ հիդրաֆոբ՝ ջրի հիմքով: Նախատեսված է մթնոլորտային ագրեսիվ ազդեցություններից բետոնային մակերևույթների պաշտպանութան համար:
Թափանցիկ հիդրոֆոբ ալկիլ-ալկոկսիսիլանային հիմքով՝ բետոնային մակերևույթների մշակման համար: MasterProtect H 303-ը գործող նյութի մոլեկուլի չափսերի շնորհիվ (178 նմ) բետոնի մակերևույթից թափանցում է նրա խորքը և ցեմենտի հետ մտնում է քիմիական ռեակցիայի մեջ: Սրա շնորհիվ MasterProtect H 303-ով մշակված մակերևույթները հանդիսանում են հիդրոփոբեր (վանում են ջրի մոլեկուլները): Քիմիական ռեակցիայի ընթացքը կախված է մակերևույթի ջերմաստիճանից, խոնավությունից և նրա թափանցելիության հատկությունից:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
MasterProtect H 303-ը օգտագործվում է որպես բետոնային մակերևույթների անգույն, պաշտպանիչ, հիդրոֆոբ շերտ՝ մթնոլորտային ազդեցությունների հանդեպ կայունությունը բարձրացնելու նպատակով:
- կամուրջներ,
- շենքերի ճակատային հատվածներ և մարզադաշտեր,
- հովացման աշտարակներ,
- ցեմենտաբետոնային ծածկեր:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- փոքրացնում է ջրի կաթիլային կլանումը,
- բարձրացնում է Cl-ի և CO2-ի ներթափանցման հանդեպ կայունությունը;
- կայուն է մթնոլորտային տեղումների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ,
- բարելավում է մակերեսի էսթետիկությունը,
- չի ազդում գոլորշաներթափանցման վրա,
- կիրառվում է մեկ շերտով և ունի շատ ցածր ծախս,
- հեշտ է կիրառվում,
- ջրի հիմքով է, էկոլոգիապես մաքուր է:
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
20 լ: