MasterTop 100

Չոր նյութ՝ նոր լցված բետոնի մակերևույթների ամրացման համար:
Չոր ամրացուցիչ գերակտիվ պորտլանդցեմենտի և հատուկ ընտրված քվարցային հավելումների հիմքով:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
MasterTop 100-ը նախատեսված է դրսում և ներսում գտնվող տարածքներում, նոր լցված բետոնների մակերևույթների ամրացման համար, որոնք ենթարկվում են միջին մաշման և հարվածային ծանրաբեռնվածությունների:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- MasterTop 100-ով ամրացված հատակները մաշվածության նկատմամբ կայունությամբ գերազանցում են B25 դասի ծանր բետոնը 2-4 անգամ: Սա գործնականորեն ամբողջովին վերացնում է բետոնի փոշեանջատումը և երկարացնում է նրա ծառայելու ժամկետը:
- MasterTop 100-ով մշակված հատակների մակերևույթները դառնում են շատ խիտ, որը բարձրացնում է բետոնի անանցանելիությունը ջրի և ագրեսիվ նյութերի համար՝ որակապես լավացնելով դիմացկունությունը ցրտի, յուղային և վառելիքային նյութերի հանդեպ:
- Բետոնի ամրացված շերտը հիմնական բետոնի հետ համաձուլված է, ինչը բացառում է բետոնե հատակի շերտավորումը շահագործման ընթացքում:
- Օգտագործմանը պատրաստ ծածկույթի ստացումը կատարվում է մեկ տեխնոլոգիական ցիկլի միջոցով: Սա իջեցնում է ծախսերը, կարճեցնում է աշխատանքի կատարման ժամանակը և հնարավորություն է տալիս ավելի շուտ սկսել տարածքի շահագործումը:
- Կա գունային սպեկտրի ընտրության լայն հնարավորություն, որոնք չեն կորցնում սկզբնական փայլը օգտագործման ընթացքում: Գույների քանակը – 16:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
- դեպքեր, երբ շահագործման պայմաններին բավարարելու համար հատակները պետք է լինեն ավելի կայուն մաշվածության հանդեպ և ավելի հարվածադիմացկուն,
- հատակներ, որոնք ենթարկվում են թթվային, աղային և ուրիշ ագրեսիվ նյութերի ազդեցությանը,
- արտաքին տեսքի և հիգիենայի ուժեղ պահանջներ ունեցող հատակներ:
ԾԱԽՍ
4-8 կգ/մ²
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
25 կգ պարկ: