MasterTop 1325
Պոլիուրետանային էլաստիկ անփայլ ունիվերսալ ծածկույթ՝ նախատեսված միջին ծանրաբեռնվածությունների համար:
Հարթ, դեկորատիվ, էլաստիկ, հարմարավետ պոլիուրետանային ծածկույթ՝ միջին ծանրաբեռնվածությունների համար:
Կիրառվում է փակ, համեմատաբար կայուն ջերմային պայմաններով և չոր տարածքներում: Կայուն է UV ճառագայթների նկատմամբ: Փակում է մինչև 1.25 մմ չափսի ճեղքերը:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Կրթական հաստատություններ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, առևտրային և ցուցադրությունների համար նախատեսված կենտրոններ, ռեստորաններ, օֆիսային տարածքներ, խանութներ, գրադարաններ, մշակութային և զվարճանքի կենտրոններ և այլն:
ԾԱԾԿՈՒՅԹԻ ՀԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
2.0-2.5 մմ:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
Կայունությունը շփման նկատմամբ (по EN 13813) < AR1
Կայունությունը հարվածային ազդեցությունների նկատմամբ (EN 13813) > IR4
Երկարացումը մինչև պատռվելը (DIN 53504) 150 %
Կայունությունը սահքի նկատմամբ (DIN 51130) R9
23ºC-ում ճեղքերի փակումը (DIN EN 1062-7) A4
Ձայնամեկուսացումը ~ 2 dB
Հակահրդեհային անվտանգության դասը КМ2