MasterTop 135 PG


Չոր նյութ՝ նոր լցված բետոնի մակերևույթների ամրացման և հին բետոնի վրա գերամուր բարակ շերտի ավելացման համար:

TDS

 

 

 

 


MasterTop 135 PG-ը հանդիսանում է չոր, բետոնային մակերևույթը ամրացնող նյութ՝ հատուկ ընտրված քվարցային հավելանյութերով հարստացված գերակտիվ պորտլանդցեմենտի և պոլիմերային մանրաթելերի հիմքով: Նախատեսված է նոր լցված բետոնի մակերևույթի և հին բետոնի վրա գերամուր բարակ շերտի ավելացման համար:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

MasterTop 135 PG-ն նախատեսված է նրքին և արտաքին տարածքներում, միջին  մաշման և հարվածային ծանրաբեռնվածությունների ենթարկվող “լցնովի” տարբերակով նոր բետոնի մակերևույթի ամրացման և հին բետոնի վրա գերամուր շերտի ավելացման համար: Հին բետոնի վրա ավելացվող շերտի հաստությունը կազմում է 5-ից 15 մմ:


ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • MasterTop 135 PG-ով ամրացված հատակները մաշվածության նկատմամբ կայունությամբ գերազանցում են B25 դասի ծանր բետոնը 2-3 անգամ: Սա գործնականորեն ամբողջովին վերացնում է բետոնի փոշեանջատումը և երկարացնում է նրա ծառայելու ժամկետը:
  • Կիրառվում է հին, մաշված բետոնային հատակների վերանորոգման, հարթեցման և ամրացման համար, երբ հնարավոր չէ կատարել հատակի մակարդակի բարձրացում:
  • MasterTop 135 PG-ով մշակված հատակների մակերևույթները դառնում են շատ խիտ, որը բարձրացնում է բետոնի անանցանելիությունը ջրի և ագրեսիվ նյութերի համար՝  որակապես լավացնելով դիմացկունությունը ցրտի, յուղային և վառելիքային նյութերի հանդեպ:
  • Բետոնի ամրացված շերտը հիմնական բետոնի հետ համաձուլված է:
  • Հնարավոր է մղում պոմպի միջոցով:
  • Կիրառելի է UV ճառագայթման ազդեցության տակ:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

  • դեպքեր, երբ շահագործման պայմաններին բավարարելու համար հատակները պետք է լինեն ավելի կայուն մաշվածության հանդեպ և ավելի հարվածադիմացկուն,
  • հատակներ, որոնք ենթարկվում են թթվային, աղային և ուրիշ ագրեսիվ նյութերի ազդեցությանը,
  • արտաքին տեսքի և հիգիենայի ուժեղ պահանջներ ունեցող հատակներ:

ԾԱԽՍ

Նոր լցված բետոն – 6-8 կգ/մ²,
Հին բետոնի վերանորոգում 10-30 կգ/մ²:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

30 կգ պարկ: