MasterTop 450


Նոր լցված բետոնների մակերևույթների չոր ամրացուցիչ:

TDS


MasterTop 450-ը բարձրորակ պորտլանդցեմենտի և հատուկ ընտրված կորունդային հավելումների հիմքով չոր, բետոնի մակերևույթը ամրացնող նյութ է:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

MasterTop 450-ը նախատեսված է դրսում և ներսում գտնվող տարածքներում, նոր լցված բետոնների մակերևույթների ամրացման համար, որոնք ենթարկվում են բարձր մաշման և հարվածային ծանրաբեռնվածությունների:


ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • MasterTop 450-ով ամրացված հատակները մաշվածության նկատմամբ կայունությամբ գերազանցում են MasterTp 100-ով ամրացված հատակներին 2-2.5 անգամ, իսկ B25 դասի ծանր բետոնին 4-5 անգամ: Սա գործնականորեն ամբողջովին վերացնում է բետոնի փոշեանջատումը և երկարացնում է նրա ծառայելու ժամկետը:
  • MasterTop 450-ով մշակված հատակների մակերևույթները դառնում են շատ խիտ, որը բարձրացնում է բետոնի անանցանելիությունը ջրի և ագրեսիվ նյութերի համար՝  որակապես լավացնելով դիմացկունությունը ցրտի, յուղային և վառելիքային նյութերի հանդեպ:
  • Բետոնի ամրացված շերտը հիմնական բետոնի հետ համաձուլված է, ինչը բացառում է բետոնե հատակի շերտավորումը շահագործման ընթացքում:
  • Օգտագործմանը պատրաստ ծածկույթի ստացումը կատարվում է մեկ տեխնոլոգիական ցիկլի միջոցով: Սա իջեցնում է ծախսերը, կարճեցնում է աշխատանքի կատարման ժամանակը և հնարավորություն է տալիս ավելի շուտ սկսել տարածքի շահագործումը:
  • Կայուն է UV ճառագայթման նկատմամբ և չի կորցնում սկզբնական փայլը օգտագործման ընթացքում:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԵՆՐԸ

  • դեպքեր, երբ շահագործման պայմաններին բավարարելու համար հատակները պետք է լինեն ավելի հարվածադիմացկուն,
  • հատակներ, որոնք ենթարկվում են թթվային, աղային և ուրիշ ագրեսիվ նյութերի ազդեցությանը,
  • արտաքին տեսքի և հիգիենայի ուժեղ պահանջներ ունեցող հատակներ:

ԾԱԽՍ

4-8 կգ/մ²:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

30 կգ պարկ: