MasterSeal 525
Էլաստիկ, երկկոմպոնենտ ջրամեկուսիչ ցեմենտային հիմքով:
MasterSeal 525 – իրենից ներկայացնում է երկկոմպոնենտ ջրամեկուսիչ ծածկ` ակրիլով հարստացված ցեմետի հիմքով: Կիրառվում է բետոնի, աղյուսների, բազալտի և այլ պինդ շինարարական նյութերի վրա: Նյութը կիրառվում է հեշտ և առաջացնում է էլաստիկ, ջրամեկուսիչ, անկար, դժվարամաշ մեմբրան: Պաշտպանում է մակերևույթը մթնոլորտում գոյություն ունեցող գազերից և ջրում գոյություն ունեցող աղերից: MasterSeal 525-ը կարող է օգտագործվել արտաքին (բաց) մակերևույթների ջրամեկուսացման համար, չի պահանջում պաշտպանիչ շերտի կիրառում, կայուն է ոչ ինտենսիվ հետիոտնային շարժի հանդեպ:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- ներքին և արտաքին տարածքների ուղղաձիգ և հորիզոնական մակերևույթներ,
- շենքերի և շինությունների հիմքերի և նկուղների ջրամեկուսացում,
- տանիքների ջրամեկուսիչ ծածկ,
- տերրասաներ, цветники и оранжереи,
- խոնավ տարածքներ (լոգասենյակ, զուգարան, խոհանոց, պատշգամբ),
- լողավազաններ, ջրի ռեզերվուարներ (այդ թվում խմելու ջրի),
- խմելու և ծովային ջրերի համար նախատեսված ջրանցքների ծածկույթ,
- Подложка для мрамора, гранита и керамической плитки, предотвращающая просачивание воды, и, таким образом, накопление поверхностью влаги,
- բետոնային մակերևույթների պաշտպանում ածխածնի և քլորի քայքայիչ ազդեցությունից:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- 1 մմ հաստությամբ ծածկը առաջացնում է կարբոնացման նկատմամբ կայուն՝ 80 սմ բետոնին համարժեք մակերևույթ,
- մինչև 7 մթն ճնշմանը դիմադրողականություն (համարժեք 70 մ ջրի ճնշմանը),
- հեշտ է պատրաստվում և կիրառվում,
- առաջացնում է սպիտակ գույնի մակերևույթ, կայուն է UV ճառագայթման նկատմամբ,
- չի պահանջում վրայից պաշտպանիչ շերտի կիրառում,
- գունային պիգմենտների կիրառման պարագայում ապահովում է էսթետիկ վերջնական ծածկ,
- գերազանց ադգեզիոն հատկություններ,
- էլաստիկություն,
- կարելի է օգտագործել այն տեղերում, որոնք ունեն շփում խմելու ջրի հետ,
- հարմար է ոչ ինտենսիվ հետիոտնային շարժի համար,
- կայուն է ածխաթթու գազի և քլորի ազդեցությունների հանդեպ,
- ի տարբերություն ավանդական ջրամեկուսիչների, որոնք կիրառվում են բետոնացումից 7-8 օր հետո, MasterSeal 525-ը կարելի է կիրառել 1 օր հետո:
ԾԱԽՍ
Առաջին շերտ – 1.2 կգ/մ²
Երկրորդ շերտ – 1.2 կգ/մ²
Երրորդ շերտ – 1 կգ/մ²
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
A բաղադրիչ – 25 կգ պարկ,
B բաղադրիչ – 8 կգ թիթեղյա տարրա: