MasterSeal 531

Կոշտ, միակոմպոնենտ, ամրացնող ջրամեկուսիչ:
MasterSeal 531-ը իրենից ներկայացնում է օգտագործմանը պատրաստ նյութ՝ պորտլանդցեմենտի, քվարցային ավազի և պոլիմերային հիդրոֆոբ հավելանյութերի հիմքով:
MasterSeal 531-ը կիրառվում է բետոնի մշակված մակերևույթի վրա:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- ներքին և արտաքին աշխատանքների համար: Կիրառվում է բետոնային կամ սվաղված մակերևույթի վրա,
- հիմքերի, հատակային սալերի և նկուղների պատերի ջրամեկուսացման համար,
- ջրունտային ջրերի ներթափանցումը կանխող ջրամեկուսացման համար,
- խմելու ջրի ռեզերվուարների ջրամեկուսացման համար,
- դեֆորմացիայի չենթարկվող կառուցվածքների ջրամեկուսացման համար:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- չոր խառնուրդի տեսքով, կիրառմանը պատրաստ նյութ,
- ջրի հետ խանելով ստացվում է թթվասերանման լուծույթ,
- ունի բետոնի և մետաղի հանդեպ բարձր ադգեզիա,
- ստեղծում է մթնոլորտային և ցրտի ազդեցությունների նկատմամբ կայուն ծածկ,
- պնդացման ընթացքում նստվածք չի տալիս,
- պահպանում է բետոնի գոլորշաթափանցելիությունը,
- պահպանում է ջրամեկուսիչ հատկությունները մինչև 16 ատմ ճնշումների դեպքում,
- կիրառվում է 2-ից 5 մմ հաստությամբ,
- պիտանի է խմելու ջրի հետ շփման համար:
ԾԱԽՍ
Խառնել 30 կգ MasterSeal 531 ջրմեկուսիչը 6.3-ից 6.9 լ ջրի հետ: Պատրաստվող մակերևույթը պետք է լինի խոնավ:
Ազդեցություն | Մինիմալ ընդ. հաստություն | Նյութի մինիմալ ծախս, կգ/մ² |
Խոնավ մակերևույթ | 2 մմ | ≈ 3,0 |
Առանց ճնշման ջուր | 2 մմ | ≈ 3,0 |
Ջուր՝ 1.5 ատմ ճնծման տակ | 3 մմ | ≈ 4,5 |
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
30 կգ պարկ: