MasterSeal 590


Գերարագագործ ցեմենտային խառնուրդ՝ բետոնային և աղյուսային մակերևույթից ջրի ակտիվ արտահոսքերը վերացնելու համար:

TDS

 

 

 

 


MasterSeal 590-ը միակոմպոնենտ, գերարագագործ վերանորոգող նյութ է՝ հատուկ ցեմենտների և մանր հավելումների հիմքով: Պիտանի է օգտագործմանը խմելու ջրի հետ շփման դեպքերում:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • ներքին և արտաքին աշխատանքներ,
  • ջրի ակտիվ արտահոսքերի արագ վերացում,
  • կառուցվածքներում ճեղքերի միջով ջրի արտահոսքի վերացում,
  • կառուցվածքներում և հատակներում ճեղքերի ամրացում, որպես MasterSeal ջրամեկուսիչից առաջ կիրառվող առաջնային մշակում,
  • ջրի պահպանման համար նախատեսված (այդ թվում նաև խմելու ջրի) ռեզերվուարներում և այլ կառույցներում կառուցվածքային ճեղքերի հերմետիկացում,
  • ճեղքերի և անցքերի արագ փակում,
  • բոլտերի, խողովակների և այլ տարրերի արագ ամրացում:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • արտահոսքերի գերարագ վերացում (պնդացման գործընթացը սկսում է 1-2 րոպեից),
  • չի պարունակում քլորիդներ, չի առաջացնում մետաղի կորոզիա,
  • մեխանիկական բնութագրերով նման է ծանր բետոնին,
  • գերարագ պնդացումը հնարավորություն է տալիս արագ և հեշտ փակել ճաքերը և անցքերը,
  • չի պահանջում ներարկող գործիքներ,
  • օգտագործման համար պետք է ընդամենը խառնել ջրի հետ,
  • ցեմենտի հիմքով է, չի պարունակում թունավոր տարրեր:

ԾԱԽՍ

1 լ ծավալով անցքի լցոնման համար պահանջվում է 1.7 կգ MasterSeal 590:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

25 կգ դույլ: