MasterSeal 910


Ընդլայնվող ջրամեկուսիչ ժապավեն մեկ կամ երկու կողմից ջրի ճնշմանը ենթարկվող կոնստրուկցիոն և սառը կարերի համար:

TDS


MasterSeal 910-ը պոլիմերային հիմքով ժապավեն է, որը ընդլայնվում է ջրի հետ շփման հետևանքով: Նախատեսված է երկաթբետոնե կառուցվածքների կոնստրուկցիոն և սառը կարերի համար: Կարերի հերմետիկությունը պահպանվում է նույնիսկ նրանց 5 մմ լայնացման դեպքում՝ 5 մթն ճնշման դեպքում:


ԺԱՊԱՎԵՆԻ ԿԱԶՄԸ

MasterSeal 910 ժապավենի հիմք հանդիսացող պոլիակրիլը ժապավենին տալիս է բարձր էլաստիկություն, քիմիական կայունություն և բազմակի անգամներ ծավալի մեծացման-փոքրացման հատկություն ոչ միայն մաքուր ջրում, այլ նաև աղային լուծույթներում, ալկալիներում և նավթամթերքներում:


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Ջրի կամ ջրային լուծույթների հետ շփման ժամանակ MasterSeal 910 ժապավենը աստիճանաբար մեծացնում է ծավալը՝ առանց բաշխվածության համաչափության կորուստի: Հեղուկի տիպից կախված ծավալի մեծացումը կարող է 200% -ից ավել լինել: Բարձր կոնցենտրացիայով (20%-ից ավել) աղային լուծույթներում ծավալի մեծացումը կազմում է 20%: Ընդլայնմանը զուգընթաց ճնշման 0-ից մինչև 10 մթն բարձրացումը հնարավորություն է տալիս ժապավենին կարի մեջ տարածվել ջրի հոսքին հակառակ և ապահովել կարի ամբողջական հերմետիկացումը:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • մոնոլիտ երկաթբետոնե կառուցվածքների ուղղաձիգ, հորիզոնական և անկյան տակ գտնվող կոնստրուկցիոն և աշխատող կարեր,
  • մետաղական, պլաստմասե, բետոնե խողովակների, ինչպես նաև հիմքերում, հատակներում, պատերում, տանիքներում մալուխատար ուղիների ջրամեկուսացում:

ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Մեկ տուփը պարունակում է 20×10 մմ չափսով 30 գ.մ ժապավեն: