MasterSeal 930
Կարերի հերմետիկացման համար նախատեսված համակարգ:
MasterSeal 930-ը կարերի հերմետիկացման համար նախատեսված համակարգ է՝ բաղկացած MasterSeal 930-ից (ժապավեն) և էպօքսիդային սոսնձից (MasterBrace 1406): MasterSeal 930-ը գերէլաստիկ, քիմիական նյութերի հանդեմ կայուն, չփտող մեկուսիչ ժապավեն է՝ թերմոպլաստիկ էլաստոմերի հիմքով:
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- ինչպես նոր, այնպես էլ գործող շինությունների կոնստրուկցիոն, դեֆորմացիոն և սառը կարեր, ճաքեր,
- ջրամաքրման համակարգի տարբեր նպատակների համար ծառայող կարեր, ջրային աշտարակներ, շինությունների ստորգետնյա մասեր և այլն,
- MasterSeal 930 ժապավենը կարող է սոսնձվել և՛ չոր, և՛ խոնավ հիմքին,
- իդեալական է մեծ բացվածքով կամ ոչ հարթ մակերևույթով կարերի համար:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- մթնոլորտակայուն է
- չի կորցնում ջրամեկուսիչ հատկությունները մինչև ավելի քան 8 մթն ճնշման դեպքում,
- ունի բարձր էլաստիկություն նույնիսկ ցածր ջերմաստիճանների և երկարաժամկետ գործածման ընթացքում,
- կայուն է փտման հանդեպ,
- կարելի է օգտագործել խմելու ջրի հետմ,
- հեշտ է կիրառվում,
- ծայրերը ամրացվում են ջերմային եռակցման միջոցով,
- կիրառվում է հորիզոնական, ուղղաձիգ և ոչ հարթ մակերևույթների վրա,
- կայուն է քիմիական նյութերի հանդեպ,
- օժտված է բարձր էլաստիկությամբ: