MasterSeal 440


Միակոմպոնենտ, էլաստիկ, պոլիուրետանային հերմետիկ՝ կարերի լցոնման համար:

TDS


MasterSeal 440-ը իրենից ներկայացնում է միակոմպոնենտ, էլաստիկ, պոլիուրետանային, խոնավակայուն հերմետիկ 5-ից 10 մմ լայնությամբ կարերի լցոնման համար:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • շենքերում, շինություններում և երկաթբետոնե կառուցվածքներում,
  • կառույցների ներքին և արտաքին հատվածներում,
  • հատակներում, պատերում և առաստաղներում,
  • ջրի մշտական ազդեցության պայմաններում,
  • կարերի մինչև 25% շարժունության դեպքում:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • միակոմպոնենտ է և հեշտ է կիրառվում,
  • գերազանց ադգեզիա տարբեր հիմքերի ահնդեպ,
  • բարձր ամրություն պոկման հանդեպ,
  • դեֆորմացիայից հետո վերականգնվելու կարողություն,
  • մթնոլորտային ազդեցությունների և քայքայման նկատմամբ բարձր կայունություն,
  • նույնիսկ -30°С-ից 80°С-ի դեպքում չի կորցնում էլաստիկությունը,
  • բարձր կայունություն աղի ջրերի, կեղտոտ ջրերի, աղային լուծույթների և մաքրող միջոցների նկատմամբ,
  • կարճաժամկետ կայունություն հանքային յուղերի, բուսական և կենդանական ճարպերի, նավթի, կերոսինի և այլ վառելիքների նկատմամբ,
  • կայունություն UV ճառագայթման նկատմամբ:

ԾԱԽՍ

MasterSeal NP 440-ի ծախսը կախված է ճեղքի լայնությունից և լցոնման խորությունից: 10 մմ լայնության և 10 մմ խորության դեպքում MasterSeal 440-ի ծախսը լինում է 100 մլ/գ.մ, այսինքն 1 մեկ քարթրիջով կարելի է հերմետիկացնել 6 գ.մ:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

600 մլ: