MasterTile WP 667 (MasterSeal 567)


Կիսաէլաստիկ, երկկոմպոնենտ ջրամեկուսիչ՝ ցեմենտ-ակրիլային հիմքով:

TDS


MasterTile WP 667-ը իրենից երկայացնում է երկկոմպոնենտ անջրաթափանցիկ ծածկ՝ ակրիլով հարստացված ցեմենտի հիմքով: Կիրառվում է կառույցների ներքին և արտաքին հատվածներում՝ բետոնի և սվաղի մակերևույթների վրա: Հեշտ է կիրառվում և առաջացնում է կիսաէլաստիկ, անջրաթափանց, անկար, դժվարամաշ մեմբրան: Առաջացնում է ջրում պարունակվող աղերի և մթնոլորտային գազերի նկատմամբ էֆեկտիվ խոչընդոտ:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • շինությունների ներսի և դրսի, ուղղաձիգ և հորիզոնական մակերևույթներ,
  • շենքերի և շինությունների հիմքեր և նկուղներ,
  • տերրասաներ, ծաղկանոցներ և ջերմոցներ (լրացուցիչ պաշտպանիչ շերտով),
  • թաց տարածքներ (լոգարաններ, զուգարաններ, խոհանոցներ, պատշգամբներ),
  • լողավազաններ, ջրի ռեզերվուարներ:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • մինչև 2 ատմ ճնշման դիմադրողականություն (համարժեք 20 մ ջրի ճնշմանը),
  • հեշտ է պատրաստվում և կիրառվում,
  • ջրի հետ խանելուց հետո երկար օգտագործման ժամանակ,
  • ստեղծում է անկար, անջրաթափանց մեմբրան,
  • կիրառվող մակերևրույթի վրա ծածկում է մանր ճաքերը,
  • կայուն է հողում պարունակվող աղերի և քիմիական նյութերի նկատմամբ,
  • կարելի է օգտագործել վիբրացիային ենթարկվող տեղերում,
  • կայուն է սառչել-հալել ցիկլների հանդեպ,
  • բարձր ադգեզիայի շնորհիվ ստեղծում է հիանալի մեմբրան սվաղի և սալիկների տակ,
  • կարելի է կիրառել խմելու ջրի հետ:

ԾԱԽՍ

Առաջին շերտ  – 1.2 կգ/մ²
Երկրորդ շերտ – 1 կգ/մ²
Երրորդ շերտ   – 1 կգ/մ²


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

A բաղադրիչ – 20 կգ պարկ,
B բաղադրիչ – 5 կգ թիթեղյա տարրա: