MasterSet AC 326 B (Pozzolith 326 B)

Հակասառեցուցիչ – պլաստիֆիկատոր կալցիումի նիտրատի աղի հիմքով: Արագացնում է ջրի և ցեմենտի միջև ռեակցիան, որի արդյունքում ապահովվում է արագ կապակցումը և բետոնի սկզբնական ամրության արագ ձեռք բերումը:

TDS

 


Կալցիումի նիտրատի աղի հիմքով հավելանյութ: Օգտագործվում է ցուրտ եղանաային պայմաններում բետոնացման համար:
MasterSet AC 326-ն արագացնում է ցեմենտի և ջրի միջև ռեակցիան, ինչի հետևանքով ապահովվում է արագ կապակցումը և բետոնի նախնական ամրության ավելացումը: Հավելանյութը կիրառվում է ցուրտ եղանակային պայմանների դեպքում:


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • պոմպով մղվող և սովորական արտադրական բետոնի արտադրության ժամանակ,
  • հիդրոտեխնիկական կառույցների կառուցման ժամանակ,
  • ցուրտ եղանակային պայմաններում բետոնի սառելուց պաշտպանման և սկզբնական բարձր ամրության ձեռքբերման համար,
  • բոլոր տեսակի բետոնների արտադրությունների ժամանակ՝ ամրանավորված և չամրանավորված, թեթև և սովորական:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • նվազեցնում է սկզբնական և վերջնական ամրության հավաքման ժամանակը,
  • տալիս է բետոնին սկզբնական դիմադրողականություն, մասնավորապես ցուրտ եղանակային պայմանների հանդեպ, և պաշտպանում է բետոնը սառեցումից,
  • MasterSet AC 326-ը չի պարունակում քլոր:

ԴՈԶԱ

MasterSet AC 326 B-ի որպես ցեմենտի կապակցումը արագացնող հավելանյութ օգտագործման դեպքում դոզան հետևյալն է՝ 1.0-2.5 կգ հավելանյութ 100 կգ կապակցող նյութի համար: Շատ ցուրտ եղանակային պայմանների դեպքում դոզան կարող է բարձրացվել: Ճշգրիտ դոզան կարող է որոշվել միայն լաբորատոր փորձարկումների միջոցով:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

1200 կգ բաք: