MasterBrace ADH 1420


Երկկոմպոնենտ, էպօքսիդային հիմքով խառնուրդ՝ նոր տեղադրված և արդեն պնդացած բետոնների սոսնձման համար:

TDS

 

 


MasterBrace ADH 1420-ը հանդիսանում է երկկոմպոնենտ, լուծիչներ չպարունակող խառնուրդ՝ էպօքսիդային հիմքով: Նախատեսված է նոր տեղադրված և հին բետոնների սոսնձման համար:


ԿԻՐԱՌՄՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • բետոնի տեղադրման ժամանակ՝ որպես հին և նոր բետոնները սոսնձող միջոց,
  • ամրանների և մետաղական մակերևույթների պաշտպանում կորոզիայից,
  • բետոնի, մետաղների, քարերի և այլ նյւոթերի սոսնձում,
  • բետոնի վնասված մակերևույթների և ճաքերի նորոգում,
  • քիմիական ամրանավորում:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • հեշտ է օգտագործվում,
  • ապահովում է հին և նոր բետոնների միջև համասեռ և պինդ կապ,
  • ձգման ամրությունը զգալիորեն բարձր է հասարակ բետոնի ամրությունից,
  • կարճ ժամանակի ընթացքում, արագորեն հավաքում է քիմիական և մեխանիկական ամրություն,
  • գերազանց պաշտպանություն կորոզիայից:

ԾԱԽՍ

1.6 կգ/ մ²՝ 1 մմ հաստության դեպքում:


ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

A բաղադրիչ – 3.33 կգ,
B բաղադրիչ – 1.67 կգ: